Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հունաստանի խորհրդարանը երդում է տվել

Հունաստանի խորհրդարանը երդում է տվել
03.10.2015 | 19:50

Հունաստանի նոր խորհրդարանը հոկտեմբերի 3-ին իր առաջին նիստում երդում է տվել։ ՈՒղղափառների երդմնակալությունն ընդունել է Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը։ Երկու մուսուլման պատգամավորներ երդում են տվել Ղուրանի վրա, իսկ պատգամավորների մի մասը՝ հիմնականում ՍԻՐԻԶԱ-ի անդամներ, քաղաքացիական երդում են տվել։ Առաջին նիստի ժամանակ խորհրդարանում քննարկումներ չեն անցկացվում։ Վաղը գաղտնի քվեարկությամբ կընտրվի խորհրդարանի խոսնակ։ Եկող շաբաթ քաղաքական առաջնորդները կկարդան իրենց ծրագրային հայտարարությունները, տեղի կունենա կառավարությանը վստահության քվե հայտնելու արարողությունը:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ